Մի իրի պատմություն. հոթ-դոգ

Այս նյութը կպատմի քեզ ամենահետաքրքիր և տարօրինակ բաների մասին կապված շատերի կողմից սիրված և մեծ պահանջարկ ունեցող հոթ դոգի հետ:

  • Նյու Յորքում միակ վայրը, որտեղ հոթ դոգ կարելի է ուտել նստածվիճակում, բեյսբոլի մարզադաշտն է: Մնացած սրճարանները նրբերշիկով հացն առաջարկում են ուտել կանգնած:
  • Ավանդական հոթ դոգի համար նրբերշիկը պետք է լինիֆրանկֆուրտյան: Նյու Յորքի բնակիչներն այդպիսի հոթ դոգն անվանում են «ֆրանկ»: Նրբերշիկը կարող է պատրաստված լինել խոզի, տավարի, կամ հավի մսից, սակայն միսն անպայման պետք է լինի ապխտած:
  • Չիկագոյում նրբերշիկները պատրաստում են գոլորշու վրա, իսկ Նյու Յորքում` խաշում են: Կան սրճարաններ, որտեղ նրբերշիկը տապակում են ցանցի վրա, սակայն բոլոր դեպքերում էլ համեմում են չիլիի սոուսով:
  • Ընդունված է հոթ դոգն ուտել մեկանգամյա օգտագործման ափսեներից՝ քայլելիս կամ կանգնած:
  • Մեկ հոթ դոգը նախատեսված է 5 անգամ կծելու համար, իսկ վիեննական նրբերշիկով երկար հոթ դոգը` 7 անգամ:
  • Ընդունված է, որ կետչուպը ” մանկական ” համեմունք է, իսկ մեծերը նախընտրում են միայն մանանեխով հոթ դոգեր:
  • Ավանդույթը պահանջում է հոթ դոգն ուտելուց հետո լպստել մատները,ապա մաքրել թղթե անձեռոցիկով: Ոչ մի դեպքում չի կարելի ձեռքերը ջրով լվանալ :
Առաջին անգամ նրբերշիկների մասին հիշատակվել է  «Ոդիսականում», որը  Հոմերոսը գրել է մեր դարաշրջանից առաջ IX-րդ դարում։ Նրբերշիկները հատուկ հռչակ  ձեռք բերեցին  Ավստրիայում և Գերմանիայում, այստեղ ազգային խոհանոցի հիմքը եղել են երշիկներն ու  նրբերշիկները։ Վիեննայում  և Ֆրանկֆուրտում  պատրաստված  նրբերշիկները շատ  հայտնի էին, ուստի և դրանք վաճառվում էին աշխարհի շատ երկրներում՝ «Վիներ» և «Ֆրանկֆուրտներ»  անվանումով (ինչպես, օրինակ` կոտլետով հացը Համբուրգում  անվանում են  «Համբուրգերներ»):

Ֆրանկֆուրտը 1987 թվականին  հանդիսավոր կերպով տոնել է հոթ-դոգի 500-ամյակը: Ապացույցը, որ պատմության մեջ առաջին «Հոթ-դոգը» պատրաստվել է 1487թ. տրամադրել են   գերմանական նրբերշիկների սիրահարները:  XIX դարի սկզբին գերմանացի ներգաղթյալների շնորհիվ նրբերշիկների պատրաստման տեխնոլոգիան մտավ ԱՄՆ:
Ենթադրություն կա, որ «Հոթ-դոգի»  անվանումը առաջացել է նրբերշիկների`  «Տաքսա»  ցեղատեսակի շան  նմանությունից։ 1934թ. մայիսին առաջին անգամ հայտնվեց «Հոթ-դոգ» տերմինը, որը ճշգրտված է։ «Նյու Յորք Հերալդ»  թերթը հրապարակել է  մի ծաղրանկար, որում խանութի սեփականատերը  վաճառում է  նրբերշիկներ, և նրա վերևի  ցուցանակում նշվում էր․<<Get your red-hot dachshund sausages!>>: Թարգմանությունը  մոտավորապես  այսպես է հնչում․«Գնեք  նրբերշիկներ` կարմիր, տաք, տաքսանման»:
Սակայն խոհարարության  պատմաբան՝ Բերրի Պոպիկը, պնդում է, որ «հոթ-դոգ»  տերմինը հայտնվել է XIX դարի վերջին և ծագել է ուսանողական բանահյուսությունից։ Եյլի  համալսարանի ուսանողները նրբերշիկ վաճառելու համար նախատեսված բեռնասայլերին տվել էին  «շան բեռնասայլեր»  անվանումը, քանի որ գայթակղիչ հոտերի պատճառով  նրանց շրջակայքում  մշտապես վխտվում էին շների ոհմակները:
Պոպիկին հաջողվեց գտնել  ուսանողական մի  ամսագիր` թողարկված 1895թ., որտեղ ուսանողները նրբերշիկները անվանել են  «տաք շներ»:
Ե՞րբ և ո՞վ է  մտածել կտրել երկար հացը և նրա մեջ դնել նրբերշիկը։ Առանձնանալով յուրահատուկ կոկիկությամբ` գերմանացի ներգաղթյալները 1860թ  սկսեցին վաճառել  նրբերշիկները հացի կտորի վրա դրված:  Սակայն նրբերշիկները հաճախ հացի վրայից  գլորվում ու գետնին էին ընկնում։ Եվ այդ ժամանակ  մի անհայտ գյուտարար մտածեց հացը փոխարինել  բուլկիով:
1939 թ. հասարակ մարդկանց երբեմնի ուտեստը  մտավ նաև ավելի բարձր խավի կյանք: Ամերիկայի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Սպիտակ տանը բրիտանական միապետ Գեորգի 6-րդին հյուրասիրել է գարեջուր և հոթ-դոգ;
Հոթ-դոգի առավելագույն գործածությունը նրան դարձրեց ավելի  հայտնի: Դրանք վաճառելու համար գործնականորեն հարմար է ցանկացած վայր, իսկ այն ուտել կարելի  է նույնիսկ ոտքի վրա:
Թարգմանությունը` Մերի Հաջյանի:
Աղբյուրը

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s