ավանդապատում

ԷՋՄԻԱԾԻՆ

ԷջմիածինԸստ մեր պատմահայր Մովսես Խորենացու, Էջմիածին քաղաքի մեզ հայտնի ամենահին անունն է Արտեմիդ։ Քաղաքը այդպես է կոչվել ի պատիվ Արտեմիդ դիցուհու, այս քաղաքում է եղել հելլենական Արտեմիդին նվիրված աղոթավայրը: Ինքնին հասկանալի է, որ ժամանակի ընթացքում Արտեմիդ քաղաքի անունը փոխարինվեց հայկականով։ Վարդգես իշխանի կողմից քաղաքը բարեկարգվեց և վերանվանվեց Ավան Վարդգեսի կամ Վարդգեսավան, իսկ երբ Վաղարշ թագավորը այն պարսպապատեց,այն կոչվեց Վաղարշապատ, Նա Տիգրան Գ-ի որդին էր, որը թագավորեց մեր թվարկության 193—213 թվականներին։ Այդ մասին Մովսես Խորենացին գրում է. «Այժմ Վաղարշը պատեց պարսպով և ամուր պատվարով և կոչեց Վաղարշապատ…»:

Վերջապես մեր թվարկության 5-րդ դարում որոշ ժամանակ հայտնի էր Նոր քաղաք անվամբ: Վաղարշապատը եղել է Հայաստանի հինավուրց աթոռանիստ քաղաքը և արքունի ձմեռանոցը: Վաղարշապատում է կառուցված հայ ճարտարապետության հնագույն կոթողներից մեկը, և քրիստոնեական ամենահին և անընդմեջ գործող տաճարը՝ Եվրոպայում և աշխարհում: Վաղարշապատի հետ է կապված նաև Գրիգոր Լուսավորչը, նրա հորդորանքով Տրդատը կառուցեց Վաղարշապատի Մայր տաճարը 303 թվականին: Իսկ երբ 303 թվականին կառուցվեց Մայր տաճարը, Վաղարշապատ անվան զուգընթաց գործածական դարձավ նաև Էջմիածին անունը։ Մայր տաճարի կառուցման, տեղի ընտրության մասին մեզ է հասել ավանդապատում այն մասին ,որ Գրիգոր Լուսավորիչը Խոր Վիրապից ելնելուց հետո տեսնում է նշանավոր տեսիլք: Քրիստոսը՝ Աստծու Միածին որդին, ոսկե մուրճը ձեռքին իջնում է երկնքից և ցույց տալիս տաճարի կառուցման տեղը։ Մուրճով խփում է այնտեղ, որտեղ գտնվում էր Սանդարամետի գետնափոր մեհյանը։ Այդ տեսիլքի ժամանակը համարվում է 302 թվականը մայիսի 24-ից մինչև հունիսի 27-ը ընկած ժամանակահատվածը։ Հայ եկեղեցին նվիրագործել է այդ օրը և համարում է որպես «Տոն կաթուղիկե Էջմիածնի»։ Այսպիսով 303 թվականին կառուցվում է Մայր տաճարը և ի հավերժացումն ս. Գրիգոր Լուսավորչի տեսած երազի՝ կոչվում է էջ Միածին, այսինքն՝ Միածինի իջնելու տեղը։ Իսկ Միածինը, ինչպես ասվեց, մակդիրն է Քրիստոսի։ Մայր տաճարի ներսում, գլխավոր գմբեթի տակ, կա ավանդական մի սեղան, որը «իջման սեղան» է կոչվում։ Ի դեպ, չնայած Մայր տաճարը կոչվում է Էջմիածին, բայց այն նվիրված է ս. Աստվածածնին, որի տոնը կոչվում է «Վերափոխումն ս. Աստվածածնի», որովհետև քրիստոնեական եկեղեցին ընդունում է, որ այդ օրը Քրիստոսը եկել է իր մորը երկինք փոխադրելու։ Այդ տոնը ժողովրդի մոտ հայտնի է ուղղակի, Աստվածածին անունով։ Մայր տաճարը գոյություն ունի 17 դար, ենթարկվել է բազմաթիվ վերակառուցումների։ Առաջին աթոռակալը եղել է ս. Գրիիգոր Լուսավորիչը նրան հաջորդեցին 18 կաթողիկոսները մինչև 453 թվականը և Մայր աթոռը տեղափոխվեց Դվին։ 1441 թվականին Մայր աթոոը վերստին Էջմիածին փոխադրվեց, ուր և գտնվում է մինչև այսօր։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s