Հովանես Թումանյան

 

Դու քո ճամփե՛ն գնա, քույրի՛կ,
Եվ թող լինի նա պայծառ։
Ինձ մի՛ ժպտա, ինձ մի՛ սիրիր,
Ես ընկեր չեմ քեզ համար։

Ելած կյանքի ամեն ճամփից,
Կարոտներով անմեկին,
Ագահ, անվերջ ու անհանգիստ
Թափառում է իմ հոգին։
Մի ձեռք չկա, մի գիրկ չկա՝
Պահի նրան իրեն մեջ,
Խենթ, խելագար գնում է նա
Ձգտումներովն իր անվերջ։

Եվ ո՜վ գիտի՝ դեռևս անմեղ
Քանի հոգի կտանջի,
Եվ ո՜վ գիտի՝ ինչ մո՜ւթ, ահե՜ղ
Անապատում կհանգչի…

Դու քո ճամփե՛ն գնա, քույրի՛կ,
Եվ երբ լինենք մենք հեռու,
Աղոթք արա, որ մյուս անգամ
Չհանդիպենք իրարու։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s